Արցախի պետականության էջը փակելն ազգային անվտանգության սպառնալիք է. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն Արցախի նախագահի ու հասարակական-քաղաքական գործիչների հետ կայացած փակ հանդիպման մասին մանրամասներ չհայտնեց: Նա միայն տեղեկացրեց, որ բազմաթիվ հարցեր են քննարկվել, և գործընթացներն անպայման շարունակական են լինելու:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք քննարկվել են ՀՀ իշխանությունների հետ գործակցելու տարբերակներ՝ հաշվի առնելով նաև նրանց կողմից Արցախի ներկայացուցիչներին մինչ այժմ չընդունելու և առկա խնդիրները միայն սոցիալական շղարշով ծածկելու փաստը, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց.

«Այդ գործընթացի շրջանակում որևիցե մեկը չպետք է Արցախի մեր հայրենակիցներին դիտարկի՝ որպես ներքաղաքական որոշ պրոցեսների ռեսուրս: Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների կողմից սուբյեկտայնության հարցի քննարկումներին՝ որևէ մեկը, մասնավորապես իշխանությունը, իրավասու չէ քննարկելու սուբյեկտայնության հարցը կամ իրավասու չէ վերջ դնել կամ փակել Արցախի էջը»։

Նա խոսքով, Արցախի պետականության էջը փակելն ազգային անվտանգության սպառնալիք է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930