Բաժիններ՝

«Երբեմն ներդրողի հետ անցկացված ժամանակն անիմաստ է լինում, և տուժում են մյուս պոտենցիալ ներդրողները». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության գործունեության 5-ամյա ծրագրին:

«Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձևը, մեր կոնցեպտը: Իհարկե, կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ես ուզում եմ տարանջատել կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա թվարկեց մի շարք ուղղություններ, որոնցով կառավարությունը պետք է աշխատի՝ նկատելով, որ ցանկն ըստ առաջնահերութությունների չէ՝

• Վերանայել մինչ այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականցման հետ կապված խնդիրները, կնետորնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

• Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով:

• Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը:

• Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժաանակաշրջանը, մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակվոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքղին չզրկվի ընդտանեկան կմա սոցիալական նպաստից:

• Հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեով, ընկերություններով,

• Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար և ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգից,

• Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել,

• Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել,

• Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանաջներին համապատասխան,

• Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները և նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է և ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը: Այս նպատակով բանակցել և համատեղ ծրագեր իրականացնել Հայաստանի հանրային հեռուստաընկերության և մյուս հեռուստաընկերությունների հետ:

• Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման, ակտիվացման և զարգացման գործում,

• Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան և նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքների ծավալները մեծացնելու համար,

• Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր նախաձեռնել զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ,

• Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանզիմների գույքագրում իրականացնել և աջակցել այդ մխանիզմների զարգացմանը,

• Պատրաստվել պտուղ-բնաջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Ն.Փաշինյանը մանրամասնեց այս հանձնարարականները: Նա նշեց, որ իրենց ձեռքի կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնց մի մասը իրականանալի է, մի մասն՝ անլուրջ է, մի մասի վրա դեռ պետք է աշխատել:

Ըստ նրա՝ պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում՝ աշխատել նախարարությունների, մարզպետների, փոխվարչապետերի հետ, սակայն, նա հանձնարարող, որ բոլոր տեղեկատվությունը կենտրոնանա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

Փաշինյանը նկատեց, որ երբեմն ներդրողի հետ անցկացված ժամանակն անիմաստ է լինում, և տուժում են մյուս պոտենցիալ ներդրողները, այսինքն՝ պետք է ճիշտ օգտագործել ժամանակը.

«Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մշակել, թե ինչպես վարվել՝ առաջարկվում է նման խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, որոնք բանկից կներկայացնեն տեղեկանք, էսպե ասած, այսինքն՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար:

Ասենք՝ եթե մարդ, որը կյանքում իր բանկային հաշվում 5000 դոլար չի ունեցել, եկել ասում է՝ 50 մլն կամ 5 մլն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ էդտեղ ինչ-որ բան էնպես չի: Իսկ եթե բանկը հավաստիացնում է, որ էս մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի, թե ինչ թվերի մասին է խոսում, դա շատ կոնկրետ ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար՝ մենք ժամանակ չենք ծախսում էսպիսի խոսակցության վրա, որը այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս