«Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, պետք է ընթացակարգը պահպանվի, խորհրդարանով անցնի, բայց կարգը խախտվել է». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ նախագահին՝ պահանջելով խումբ ձևավորել, որը կայցելի Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությանը:

Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նպատակը պետք է լիներ խորհրդարանական վերահսկողությունը:

«Եթե երկրից զինվոր է դուրս գալիս, ինչ նպատակով էլ լինի, պետք է ընթացակարգը պահպանվի, խորհրդարանով անցնի, բայց կարգը խախտվել է, առաջին անգամ խորհրդարանը շրջանցվել է և մեր զինվորները գնացել են առանց խորհրդարանի հաստատման»,- ասաց Է.Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների համատեղ փակ նիստում իրենց առաջարկը քննարկվել է և մերժվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս