Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ է ստեղծելու
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշում ընդունվեց փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հաստատվեց դրա աշխատակարգն ու քարտուղարության անհատական կազմը:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը նշեց, որ ԱԺ հետ համագործակցությունը սկսվել է դեռ անցած տարի: Նա կարևորեց հատուկ չափորոշիչների ներդրումը, որպեսզի խմբի մասնակից չլինեն մարդ-ՀԿ-ները, այլ բիզնեսից ավելի մեծ ներգրավվածություն ապահովվի:
«Սա ավելի շատ խորհրդակցական մարմին է և նպատակ ունի ուժեղացնել երկխոսությունը ԱԺ պատգամավորների և ՓՄՁ-ների միջև»,- ասաց Հ.Ավագյանը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքում բոլոր հարցերը կոնսենսուսով կլուծվեն: