«Հայաստանում արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ստեղծել նույն սուպերվարչապետական համակարգը, ինչը ՀՀԿ-ն է ստեղծել, որովհետև այն մարդիկ, ովքեր դուրս եկան՝ առավել ուժեղ Սերժ Սարգսյանի դեմ պայքարեցին, Նիկոլ Փաշինյանի դեմ միանգամից դուրս կգան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանն արմատական փոփոխությունների ենթարկվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Նիկոլ Փաշինյանն իշխանության կգա այն խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե բացի ժողովրդի գործոնից՝ ի՞նչ է փոխվել, որ ՀՀԿ-ն փոխել է դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խառնվել են իրար:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն մեկ օրում փոխեց իր դիրքորոշումը:
«Աղվան Վարդանյանի հետ կապված մեր դիրքորոշումը շատ հստակ է, նա պետք է վայր դնի իր մանդատը և նա վայր է դրել իր մանդատը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեռ ՀՀԿ-ն չի քննարկել այն հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ ղեկավար:
Երեկվանից սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի նամակը հեղափոխության վերաբերյալ:
«Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեն փոխել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀԿ-ի երեկվա որոշման մասին:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու գործընթացը սկսվել է: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
«Կգա վախտը՝ կասեմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքը մայիսի 8-ին քվեարկելու վարչապետի թեկնածությանը:
Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ վաղն ինքը պատգամավորների թվի 1/3-րդ-ով առաջադրվելու է վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ:
«Մեզ ուզում էին համոզել, որ մենք խեղճ ու կրակ ենք, որ արժանապատվություն չունենք, բայց եղավ մի մարդ, որ ասեց՝ ունեք, հզոր եք, արծիվ եք, ուժեղ եք»,- այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին հայտարարեց դերասանուհի Լալա Մնացականյանը:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով երեկ է ԱՄՆ-ից Հայաստան եկել:
«Այսօրվա մեր ակցիաներն աննախադեպ ծավալ են ընդունել, Երևանում բաց ճանապարհ չկա»,- քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Նիկոլ Փաշինյանը:
Երբ մենք գնահատական էինք տալիս, որ հասարակությունը վերափոխվել է բնակչության, բնական է՝ դա համապատասխան վերլուծության է ենթարկվել և բնակչությունը նորից հասարակության վերածելու գործընթացի հիմքում է դրվել: Երբ սկսվեց այս շարժումը, բոլորս տեսանք, որ դա ոչ թե քաղաքական բովանդակության շարժում էր, այլ՝ կառավարելի քաոս ստեղծելու տեխնոլոգիաներ կիրառվեցին երիտասարդների նկատմամբ:
«Ես կարծում եմ՝ ամեն ինչ լավ է վերջանալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Այս պահին Երևանի ճանապարհային երթևեկությունը կաթվածահար է եղել: Մայրաքաղաք տանող և մայրաքաղաքի ներսի փողոցների մեծ մասը փակ են:
Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել էր հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը:
Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լավատեսությամբ խոսեց վարչապետի ընտրության վերաբերյալ:
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության նիստը, որտեղ որոշում են կայացրել, թե ինչպես ենք քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մանդատները վայր դրած պատգամավորների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կունենա պետականության զգացղություն և կընտրի Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությունից առաջ Է. Մարուքյանն ասաց, որ ակնկալում են, որ ԱԺ-ն այսօր կընտրի վարչապետ:
168.am-ի զրուցակիցն է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Վաղը մայիսի 1-ն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղն այստեղ տեղի է ունենալու աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին, ժամը 11:00-ին հավաքվում են Հանրապետության հրապարակում, որպեսզի տոնեն հեղափոխության հաղթանակը:
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած չէ «Իմ քայլը» շարժման հետևում:
Այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն այսօր արդյունավետ հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ:
«Վերջին երկու օրերին ՀՀ քաղաքացիներին հաջողվեց վերջնականորեն և անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: