«Քաղաքականության մեջ երբեք ոչինչ չի բացառվում». ՀՀԿ-ական պատգամավոր

«Ես կարծում եմ՝ ամեն ինչ լավ է վերջանալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կունենա՞՝ Հ. Հակոբյանը պատասխանեց, որ դեռևս վարչապետի թեկնածու առաջադրելու ժամանակը չէ, դրա համար ինքը չի կարող այդ հարցին պատասխանել:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք նա բացառո՞ւմ է, որ երկրորդ քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին կողմ կքվեարկի: Ի պատասխան՝ պատգամավորն ասաց. «Քաղաքականության մեջ երբեք ոչինչ չի բացառվում»:

Հարցին՝ Դուք չվախեցա՞ք այդ հրապարակից՝ Հ. Հակոբյանը պատասխանեց՝ «մեր ժողովուրդն է»:

Հարցին էլ՝ ձեր ժողովուրդը ձեր դեմ է դուրս եկել, ձեր հրաժարականն է պահանջում՝ Հ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Գիտենք: Եթե միայն ես եմ, կհրաժարվեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031