«Ամեն դեպքում, ազնիվ է եղել». Էդուարդ Շարմազանովը՝ դստեր նամակի մասին

Երեկվանից սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի նամակը հեղափոխության վերաբերյալ:

Այսօր լրագրողները Է. Շարմազանովից հետաքրքրվեցին՝ արդյոք ծանոթացե՞լ է իր դստեր նամակին և ի՞նչ կարծիք ունի դրա մասին:

Ի պատասխան՝ Է. Շարմզանովն ասաց. «Ես ծանոթացել եմ շատ ուշ: Ինձ լրագրողներն են զանգել ու ասել, որ Նարես նման բան է գրել: Երեխայի մտածումներ են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա, ամենակարևորն այն է, որ ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ ինչ գրել է, չեմ կարող մեկնաբանել, ես սուբյեկտիվ եմ, չեմ կարող իմ էրեխու գրածը մեկնաբանեմ: Ամեն դեպքում, ազնիվ է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031