«Ալագյազ» բարձրլեռնային կրակակետում 100 կիլոմետրանոց երթն իրականացնելուց հետո Հայաստանում տեղակայված Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ստորաբաժանումներն անցել են մարտավարական զորավարժությունների հիմնական փուլի մշակմանն ու պաշտպանական գործողություններին բարձրլեռնային պայմաններում:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.00 դրամ՝ իջնելով 1.08 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 633.62 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 5.65 դրամով:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, ռեժիսոր, շոումեն Արտյոմ Հակոբյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել հուլիսի 14ին կառավարության բարձրաստիճան պատվիրակություն Ռուսաստան ուղարկելու մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մանկական ժամանցի նոր ձեւաչափ առաջարկող ETTO KIDS-մանկական զարգացման եւ ժամանցի կենտրոնը առաջին հայացքից խոստումնալից է, թվում է՝ մանուկների զարգացմանը նպաստող այս կենտրոնում այլ չափանիշներ են գործում գործատուի համար, սակայն գործատուն աշխատակիցների նկատմամբ այլ մոտեցում է որդեգրել։
ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ՝ ԲՀԿ-ն:
Թուրքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հուլիսի 13-ից` տեղի ժամանակով 13:00-ից, փակ կլինեն մինչև համապատասխան հրահանգը:
Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկին անցկացրել է առաջին մարզումը: Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:
Երկօրյա այցով Լիբանանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոյը հանդիպել է Լիբանանի քրիստոնյա համայնքի հոգևոր առաջնորդների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը և Լիբանանի թեմի առաջնորդ Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը:
Հունգարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զոլտան Գերայի հեղինակած գնդակը պաշտոնապես ճանաչվել է լավագույնը «Եվրո 2016»-ում: Խմբային փուլի վերջին տուրի Պորտուգալիայի հետ խաղի 19-րդ րոպեին 37-ամյա հարձակվողն ուժեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ կկարոտի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել մանկունյանցիների հետ՝ նախատեսված 4 տարվա համար՝ 1 տարի ևս երկարաձգելու հնարավորությամբ:
Հայաստան ճամփորդող ավստրալացիներն այսուհետ կարիք ունեն նախօրոք վիզա ձեռք բերելու մոտակա հայկական հյուպատոսական ծառայուններում:
Հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչն այս տարի գործելու է, և բոլոր նրանք, ովքեր այս և նախորդ տարի չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից՝ կարող են մինչև 2016թ. դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտվել:
Բնակարանների վիճակահանության աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:
Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի: Բոլիվիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր գլխավոր մարզիչ է փնտրում հավաքականը գլխավորելու համար:
Հայաստանն այսօր պատրաստ է վտանգավոր ախտածինների, կենսաբանական զենքերի և հիվանդությունների մոնիթորինգին, հետագծմանը, հետազոտմանն ու կասեցմանը՝ շնորհիվ ԱՄՆ-ի կողմից իրականացված մի շարք լաբորատորիաների վերազինման և արդիականացման։
«Քաղաքական առումով միջազգային անցուդարձում տարբեր փոփոխություններ են տեղի ունենում, բայց կա անփոփոխ մի բան` այս տարածաշրջանում երկու ուղղություններ կան, որոնք իրար հետ մեկ՝ չեն կռվում, մեկ էլ՝ բացահայտ կռվում են. Ռուսաստանը և Արևմուտքը` իր գլխավոր դաշնակից Թուրքիայով: Իրենք ինչ խոսեն-չխոսեն՝ ի՞նչ կապ ունի այսօրվա մեր անվտանգության համակարգի հետ: Իրենք ինչ ասում-խոսում են, ուզում են կատարվի, անում են՝ իրենց շահերից ելնելով»:
«G20-ի երկրներում ձեռնարկչության բնագավառում գործողությունների պլանը նախարարների հանդիպման գլխավոր արդյունքն է»,- ասել է նա: Ին Վեյմինը նշել է, որ բանակցությունների արդյունքներով ընդունված հռչակագրում ձեռնարկչությունը համարվել է «բավականաչափ թվով աշխատատեղերի ստեղծման, ստեղծարարության. նորաստեղծությունների եւ տնտեսական աճի կարեւոր շարժիչ ուժն»:
«Հեբեյ Ֆորչուն» ակումբն իսկական որս է սկսել Արգենտինայի հավաքականի և իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի համար: Չինաստանի ամենահարուստ ակումբներից մեկը Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ:
Հայկական պատվիրակությունը մեր այս նիստում հատուկ չէր տարածել այն բարբարոսական լուսանկարները, որոնցում սպանված հայ զինվորներին գլխատում են և ծիծաղը դեմքերին ցուցադրվում հեռուստաէկրաններին և դա զետեղում Բաքվի պետական համալսարանի էլեկտրոնային պորտալում։ Երբ մենք տեսնում ենք ԻԼԻՊ-ի ձեռագիրը, երբ կենդանի հայ զինվորին գլխատում են։
«Կարծում եմ՝ մեր հրամանատարությունը որոշակի հետևություններ արել է ապրիլյան պատերազմից, ինչը ցույց տվեցին նաև որոշակի փոփոխությունները ՊՆ անձնակազմում: Այդ փոփոխությունների արդյունքում ինչ-որ բաներ կանենք, երևի կնախապատրաստվենք, որ թույլ չտանք թուրքի առաջխաղացումը»:
Ժոզե Մոուրինյոն սկսել է հիմնավոր փոփոխություններ կատարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Լուի Վան Գալի՝ նախորդ մրցաշրջանում ունեցած գրեթե բոլոր ձեռքբերումները չեն մտնում պորտուգալացի մասնագետի խաղային մարտավարություն մեջ, և Ժոզեն պատրաստվում է հրաժարվել նրա՝ թիմ հրավիրած ֆուտբոլիստների հետ համագործակցությունից:
Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կազմակերպած ռազմական գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարները եւ ղեկավարության այլ ներկայացուցիչներ հուլիսի 20-ին նոր հանդիպում կանցկացնեն Միացյալ Նահանգների մայրաքաղաքի մերձակայքում:
Պաշտոնական Բեռլինում կրկին սպառնում են հետ կանչել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին, եթե Անկարան չփոխի դիրքորոշումը` գերմանացի պատգամավորների պատվիրակության մուտքը ռազմաբազա արգելելու հարցում:
Պաշտոնական Անկարան Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց հետո այժմ էլ մտադիր է նույնն անել Սիրիայի հետ:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն իր շարքերն անցնելու կոչ Է արել դեմոկրատ Բեռնի Սանդերսի կողմնակիցներին: