Բաժիններ՝

Տեսախցիկն առաջին անգամ աշխարհը ցույց է տվել սկյուռի աչքերով

Viva Frei YouTube-ալիքի հաղորդավարին հաջողվել է աշխարհին նայել սկյուռի աչքերով: GoPro տեսախցիկը քողարկելով ընկույզի ներքո, նա սարքը դրել է ծառի տակ:
Սկյուռը ճանկել է տեսախցիկը, բայց միանգամից չի փորձել համտեսել այն եւ իր հետ վերեւ է բարձրացրել:

Դրանից հետո սարքը հաջողվել է վերադարձնել, սակայն հաջորդ փորձերը պակաս հաջող են ստացվել. սկյուռը խցիկը թաքցրել է ծառի վրա, եւ դրա տերը ստիպված է եղել ոչ քիչ ջանքեր գործադրել, որպեսզի այն ետ ստանա, հաղորդել է Gizmodo-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս