Բաժիններ՝

Երևանի և Բաթումիի միջև կարող են իրականացվել ուղիղ ավիաչվերթեր

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարիձեն եւ Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը քննարկել են Երեւանի եւ Բաթումի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

Հանդիպման մասին տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման հարցերը: Գլխավոր հյուպատոսը համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել:
«Աջարիայի եւ Հայաստանի միջեւ արդեն երկար տարիներ համագործակցություն է իրականացվում տարբեր ուղղություններով: Տարածաշրջանը գործընկերային հարաբերություններ ունի եղբայր-քաղաքների հետ, ինչն ապագայում պետք է էլ ավելի ակտիվացվի»,- նշել է Պատարաձեն:

Վերջին տարիներին զգալիորեն աճել է Աջարիա այցելող հայաստանցիների թվաքանակը:
Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում տարեսկզբից Վրաստան ժամանած միջազգային այցելուների թվաքանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031