Բաժիններ՝

Կառավարությունը վերանայել է UCom-ին տրված հարկային արտոնությունը

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է «Յուքոմ» ընկերության կողմից, ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշման համաձայն, ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ:

Ներդրումային ծրագրի շրջանակում` 4G (LTE) սերնդի բջջային ցանցի և առկա 2G/3G ցանցը հզորացնելու համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 18.3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ, որից մոտ 17.1 մլրդ ՀՀ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար:

Բանն այն է, որ մարտի 3-ին կառավարությունը որոշել էր UCom-ի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գանձումը 3 տարով հետաձգել։ Որոշման հավելվածում UCom-ը ներկայացրել էր 100 անուն ապրանքների ցանկ, որոնց գումարային արժեքը կազմում էր 17 մլրդ 178.5 մլրդ դրամ։ Սարքավորումները նույնությամբ բերվել են, սակայն արժեքն է փոխվել՝ 17 մլրդ 521.3 մլրդ դրամ։

Այսպիսով, UCom-ը իր նախատեսածից 342.8 մլն դրամով ավելի շատ ներմուծում է արել։ Ու պետք է այդ 342.8 մլն դրամի դիմաց վճարեր մոտ 68.6 մլն դրամ ԱԱՀ։ Փոփոխության նպատակը հենց այս շեղումը շտկելն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031