Մանգոյի տերևները՝ շաքարախտի դեմ

Շաքարախտն ի հայտ է գալիս, երբ ենթաստամոքսային գեղձը դադարում է ինսուլին արտազատել կամ, երբ օրգանիզմն ի վիճակի չէ հստակ օգտագործել ինսուլինը:

Սա կարող է որոշակի առողջական խնդիրներ առաջացնել, օրինակ՝ թուլություն, վատ տեսողություն, երիկամների աշխատանքի թուլություն, նյարդային վնասվածքներ, սրտի հիվանդություններ և այլն:

Սովորաբար հանդիպում են շաքարախտի հետևյալ տեսակները՝ 1-ին կարգի շաքարախտ, 2-րդ կարգի շաքարախտ և հղիության շրջանում ի հայտ եկած շաքարախտ:

Lifehealthandfood կայքն առաջարկում է տնական բաղադրատոմս, որը կօգնի ձեզ այս հարցում:

Կարդացեք նաև

Շաքարախտի բուժման լավագույն միջոցներից մեկը մանգոյի տերևներն են: Տերևները հարուստ են վիտամիններով, էնզիմներով, հակաօքսիդանտներով և մի շարք հանքանյութերով:

Մանգոյի տերևները կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը: Մանգոյի բաղադրության մեջ մտնող տանինը պատասխանատու է արյան մեջ շաքարի մակարդակի իջեցման համար:

Մեթոդ առաջին. 3-4 մանգոյի տերևները եռացրեք և խմեք ջուրը:

Մեթոդ երկրորդ. 10-15 մանգոյի տերևները քամեք մեկ բաժակ ջրի մեջ և թողեք մնա ամբողջ գիշեր: Առավոտյան ջուրը խմեք: Ջուրը խմեք դատարկ ստամոքսին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս