Վրաստանում ցանկանում են արգելել «ռուսամետ» կուսակցության գործունեությունը
Վրաստանի «Կենտրոնամետներ» կուսակցությունը կարող է զրկվել նախընտրական գրանցումից: Ինչպես հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամուլի խոսնակ Աննա Միքելաձեն, ԿԸՀ-ն կքննարկի նոր հանգամանքները, որտեղ ասվում է այն մասին, թե կուսակցությունը ղեկավար անձ չունի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է հաջորդ շաբաթ հայց ներկայացնել երկրի Սահմանադրական դատարան` պահանջելով դադարեցնել «ռուսամետ» կուսակցության գործունեությունը «երկրի ինքնիշխանությանը սպառնացող գործողությունների համար»: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Գեորգի Վոլսկին
Թբիլիսիի քաղաքային դատարանը շաբաթ օրը մերժել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար «Կենտրոնամետների» գրանցումը չեղարկելու հայցը:
Վերջիններս մտադիր են պայքարել հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորական տեղերի համար:
Հաղթանակի դեպքում կուսակցությունը խոստանում է վրացի թոշակառուներին վճարել 400 լարի (մոտ 175 դոլար) «ռուսական կենսաթոշակ», օրինականացնել Վրաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը, չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ու դառնալ ԵՄ անդամ:
Կուսակցության առաջնորդը Վլադիմիր Բեդուկաձեն է` վրացական բանտերում կտտանքների մասին սկանդալային տեսագրությունների հեղինակը, որը հրապարակվել էր 2012-ին: