Բաժիններ՝

2016 թվականն ամենաձախողվածն են համարել հոլիվուդյան բլոքբաստերների համար

Ընթացիկ տարում ռեկորդային թվով պոտենցիալ բլոքբաստեր-ֆիլմեր են ձախողվել վարձույթում, չնայած դրամարկղային մուտքերի միագումար ցուցանիշի ոչ մեծ աճին: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը: Տարեսկզբից 100 մլն դոլարից ավելի բյուջերով 15 կինոնկարներ դրամական մուտքերի սպասումները չեն արդարացրել անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ընդամենը ութի դիմաց:

Առավել աղմկահարույց ձախողումների թվում են՝ «Սպիտակաձյունիկը եւ որսորդը 2», «Նինձյա-կրիաներ 2», «Անկախության օրը. Վերածնունդ», «Տարզան. Լեգենդ» եւ «Ուրվականներ որսացողները» ֆիլմերը:

Ամառային տարեշրջանում (որն ԱՄՆ-ում մեկնարկում է մայիսի առաջին հանգստյան օրերից) թողարկվել են 17 թանկարժեք ֆիլմեր՝ 2015 թվականի նույն ժամանակաշրջանի 11-ի դիմաց, սակայն դրանց միջին վաստակը, BoxOfficeMojo կայքի տվյալների համաձայն, 220 մլն դոլարից ընկել է մինչեւ 150 մլն դոլար: Քննադատներն առանձին խոսում են վերջին երկու գերհերոսական ֆիլմերի՝ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» եւ «Ինքնասպանների ջոկատի» հետ կապված իրադրության մասին: Դրանք չի կարելի ձախողված համարել ֆինանսական տեսակետից. առաջինն աշխարհում վաստակել է 873 մլն դոլար, երկրորդը՝ 456 մլն դոլար,- սակայն դրանք խիստ բացասական արձագանքներ են ստացել եւ չեն արդարացրել ինչպես ստուդիաների, այնպես էլ հանդիսատեսների սպասումները: Մինչդեռ տարվա սկզբից աշխարհի տասը խոշորագույն կինոշուկաների միագումար դրամական մուտքերը, comScore կայքի հաշվարկների համաձայն, ավելացել են 1 տոկոսով եւ կազմել 18 մլրդ դոլարից փոքր-ինչ ավելի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս