Բաժիններ՝

Հնդիկ ուսանողը 750 դոլարով Երկաթե մարդու հագուստ է ստեղծել

Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ հնդիկ ինժեներ-ուսանող Վիմալ Գովինդ Մանիքանդանը ցուցադրել Է Երկաթե մարդու կոստյում, որը պիտանի Է հագնելու համար: Տեսահոլովակը հրապարակվել է Facebook-ի AJ+ էջում:

Տեսագրության մեջ, որը հինգ օրում ավելի քան երեք միլիոն դիտում է հավաքել, ինժեներական ֆակուլտետի ուսանողը ներկայացրել է իր մշակած արտակմախքը, որը հագնելով՝ մարդը կարող է ազատ քայլել եւ շուրջ 150 կիլոգրամ բարձրացնել: Մանիքանդանը հուսով է, որ իր պատրաստած հագուստը կարող է օգտակար լինել ոչ մայն ծանրություններ բարձրացնելու, այլեւ Հնդկաստանի զինված ուժերի համար:

Հնդիկ ուսանողի խոսքով՝ արտակմախքի մշակման համար իրեն ոգեշնչել են հոլիվուդյան մարտաֆիլմերը, հատկապես Ջեյմս Քեմերոնի Marvel եւ «Ավատար» գեղարվեստական ֆիլմերը: Արտակմախքի ստեղծման համար ինժեները ծախսել է 750 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս