Բաժիններ՝

Բանկային համակարգի ակտիվները գերազանցում են 3 տրիլիոն 650 մլրդ դրամը

2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ՝ ՀՀ 20 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 650.87 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակի վերջի համեմատ բանկերի ակտիվներն աճել են 26.6 մլրդ դրամով կամ 0.73%-ով։ Այս մասին են վկայում B4B PRO համակարգի կողմից բանկերի հաշվետվությունների մշակված տվյալները։

Ակտիվների մեծությամբ առաջատարը Ամերիաբանկն է՝ 522 մլրդ 161.1 մլն դրամ։ 2016 թվականի գրկրորդ եռամսյակի ընթացքում այս բանկի ակտիվներն աճել են 14.4 մլրդ դրամով կամ 2.84%-ով։

Արդշինբանկի ակտիվները երկրորդ եռամսյակի ընթացքում 1.81%-ով նվազել են, սակայն չնայած դրան՝ այս ցուցանիշով բանկը պահպանում է երկրորդ հորիզոնականը (452.8 մլրդ դրամ)։

Ակտիվների մեծությամբ երրորդ տեղում Հայբիզնեսբանկն է՝ 330.9 մլրդ դրամ։

Առաջին հնգյակում են նաև ՎՏԲ-Հայաստան բանկը (278.3 մլրդ դրամ) և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (271.1 մլրդ դրամ)։

BANK-assets

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս