«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միշտ պատրաստ են գնալ Անկարա և հանդիպել պաշտոնատար անձանց հետ». Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ՄԽ համանախագահները միշտ պատրաստ են գնալ Անկարա և հանդիպել պաշտոնատար անձանց հետ:

Նա ասել է, որ համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին խորհրդակցությունների նպատակով եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մայրաքաղաքներում:

«Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կարծիքների փոխանակման հնարավորությունը, ինչպես նաև Թուրքիայի կողմից մեր ջանքերին աջակցելը`  ուղղված առարկայական բանակցություններում առաջընթաց գրանցելուն և բռնության ռիսկերի նվազեցման միջոցառումների անցկացմանը»,- ասել է Ուորլիքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031