
Որքան հասույթ է ապահովել հեռահաղորդակցության ոլորտը տարվա առաջին կիսամյակում

Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 75.25 մլրդ դրամ։ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 6.3%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծառայությունների ոլորտի հասույթը նվազել է 2.9%-ով և կազմել 1 մլրդ 43.7 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ծառայությունների հասույթը նվազել է 12.5%-ով կազմել 2 մլրդ 804.6 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտի հասույթը նվազել է 6.2%-ով և կազմել 71.4 մլրդ դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտի հասույթի մեծ մասը բաժին է ընկնում բջջային կապտ ծառայություններին՝ 39.9 մլրդ դրամ։ Ինտերնետ հասանելիության ապահովման ծառայություններից ստացված հասույթը եղել է 16.1 մլրդ դրամ։