Ադրբեջանը 2015թ. դարձել է Վրաստանի խոշորագույն ներդրողը

Ինչպես տեղեկացրել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, անցած տարի Ադրբեջանը Վրաստանի տնտեսությունում ներդրել է 550 մլն դոլար, ինչը կազմում է ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 35 տոկոսը: Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանի մյուս խոշորագույն ներդրող երկրների վարկանշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Մեծ Բրիտանիա— 386 մլն դոլար (25%)
Նիդեռլանդներ— 155 մլն դոլար (10%)
Լյուքսեմբուրգ – 106 մլն դոլար (7%)
Թուրքիա – 73 մլն դոլար (5%)

Ռուսաստանը 46 մլն դոլարով (3% ) գտնվում է 7-րդ հորիզոնականում:

2015թ. Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 1,56 մլրդ դոլար, ինչը 11%-ով քիչ է 2014թ. համեմատ:
2014թ. Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է մոտավորապես  1,76 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս