ԵՄ-ն սահմանների հսկողության համար Բուլղարիա է ուղարկել ևս 100 աշխատակցի

Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` ՖՐՈՆՏԵՔՍ-ը, հավելյալ Բուլղարիա է ուղարկել 100 աշխատակցի, որոնք պետք է օգնեն բարելավել երկրում սահմանային վերահսկողությունը, հայտնում է RIA Novosti-ն:

Եվրոպական գործակալությունը որոշում է կայացրել Բուլղարիա ուղարկել հավելյալ ուժեր` կապված անօրինական ներգաղթյալների հոսքի մեծացման հետ` ինչպես տրանզիտային, այնպես էլ երկրում հիմնավորվել ցանկացող, ինչպես նաև նրանց ձերբակալության դեպքերի հաճախակիացման հետ:

ՖՐՈՆՏԵՔՍ-ը Բուլղարիա է ուղարկել նաև հավելյալ սարքավորումներ` երկնքից սահմանների անօրինական հատման դեպքերի արդյունավետ հսկողության համար:
bTV հեռուստաալիքի տվյալեներով` ՖՐՈՆՏԵՔՍ-ը կաշխատի բուլղարա-թուրքական և բուլղարա-սերբական սահմաններին:

Վերջին տեղեկությունների համաձայն` թուրք-բուլղարական սահմանն անօրինական հատել փորձող մարդկանց թիվը աճել է օրական 100-ից 200 մարդով:

Տեսանյութեր

Լրահոս