Երևանյան պատմությունը ստվերում մնաց այնպիսի իրադարձությունների ֆոնին, ինչպիսին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձն ու ֆրանսիական Նիսում ահաբեկչությունն էր: Ներկա պահին հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ անհնար է ասել՝ ինչպիսի՞ն կլինի ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:
Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին:
Լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան պատրաստ է անվճար աշխատել Արգենտինայի հավաքականում: Նա խոստովանել է, որ կարոտել է մարզչական աշխատանքին և ուզում է գլխավորել Արգենտինայի հավաքականը, որի հետ արդեն աշխատել է:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 21-ի առավոտից քաղաքացիների ահազանգերի հիման վրա այցելել է ոստիկանության ստորաբաժանումներ՝ տեղում անձամբ ծանոթանալու ստեղծված իրավիճակին եւ քաղաքացիների՝ բերման ենթարկելու իրավական հիմքերին:
Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան Թուրքիայում կկասեցվի արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակ: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն պլանավորվում է անցկացնել այս տարի: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի իշխող՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը:
Իրանի անվտանգության ուժերը երկրի արևելյան շրջաններում կալանավորել են ահաբեկչական խմբավորման 40 անդամի, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի-Ֆազլին:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լիբանանի բանակը շրջապատել է նավը, որը Թուրքիայից ժամանել էր Տրիպոլի քաղաքի նավահանգիստ, սահմանվել են անվտանգության բարձր միջոցառումներ, հայտնում է լիբանանյան NNA գործակալությունը:
Հուլիսի 21-ի լուսադեմին Երևան քաղաքի Խորենացի փողոցից ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 136 քաղաքացի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, թե իշխանությունները ստուգում են ոստիկանների գործողությունների հաջորդականությունը Նիսում մարդկանց վրա հարձակման ժամանակ:
Կազմակերպություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ ինքը գտնվում է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի դիմաց, որտեղ կան բազմաթիվ ձերբակալված և բերման ենթարկված անձինք:
Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Եկեղեցին և հոգևորականությունը ջանքեր են գործադրում, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, որն այլընտրանք չունի:
Թուրքիայի Հանրապետության 11րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հուլիսի 21ին Անկարայում մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:
Ստամբուլի Առևտրային համալսարանի ռեկտոր Նազիմ Էքրեմի ձերբակալությունը, որին թուրքական իշխանությունները կասկածում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ, ուղեկցվել է նրա թիկնապահների և ոստիկանների միջև բախումներով, հայտնում է DHA գործակալությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Երևան, 21 հուլիսի, «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերություն։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) ուսանողների և դիմորդների համար բացում են մագիստրատուրայի «Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում» նոր ծրագիրը։
Հունաստանի Դեդեագաչ քաղաքում սկսվել է 8 թուրք զինվորականների նկատմամբ դատավարությունը, որոնք Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո երկրից հեռացել էին ուղղաթիռից, հայտնում է Anadolu գործակալությունը:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում սկսել է թուլանալ, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, կարծում է միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նա նշել է, որ հարկավոր չէ հույսեր փայփայել փախստականների հետ կապված համեմատաբար հանգիստ վիճակի պահպանման հետ, հայտնում է ИноТВ-ն:
Թուրքիայում արտակարգ ռեժիմ սահմանելը այդ երկրի ներքին գործն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Դա Թուրքիայի ներքին գործն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Ըստ ԱՆ տվյալների՝ Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ «Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։
Նախօրեին Մալաթյա վարչական շրջանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 անձ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախազգուշացվել էր ՌԴ ՊՆ-ի կողմից Թուրքիայում հեղաշրջման փորձն սկսվելուց մի քանի ժամ առաջ:
Շվեդիայում ավտոբուսի վարորդը հարձակվել է ուղևորի՝ սիրիացի փախստականի վրա՝ «ատում եմ ձեզ, անիծյալ խոզեր» բղավելով, հայտնում է The Local-ը:
Ֆլորիդայից ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն, որը նախընտրական արշավում մի քանի ամիս միլիարդատեր Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցներից մեկն էր, հուլիսի 20-ին առաջին անգամ հանդես Է եկել նրա պաշտպանությամբ: