Բաժիններ՝

Ի՞նչ է կատարվել գիշերը Խորենացի փողոցում

Գիշերը Խորենացի փողոցում լարվածությունը չէր մեղմվում: Ոստիկանների ու ցուցարարների միջև բախումից հետո կային տուժածներ, որոնց մասին ավելի ուշ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Ըստ ԱՆ տվյալների՝ Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ «Տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

Տուժողներ կան նաև լրագրողների շրջանում, որոնք հայտնվել էին ցուցարարների և ոստիկանների մեջտեղում:

Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են, որ Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հուլիսի 21-ին` ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը ձերբակալվել է:

Այս պահին Խորենացի փողոցում իրավիճակը հանգիստ է:

xumb01

xumb1

xumb2 xumb03

xumb3

xumb04

xumb4

xumb05

xumb5

xumb06

xumb07

xumb6

xumb7

xumb8

xumb9

xumb09

xumb10

xumb11

xumb12

xumb13

xumb15

xumb14

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031