Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հալեպը դարձյալ հրթիռակոծվել է: Արկերը պայթել են քաղաքապետարանի շենքի հարևանությամբ և քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ, հայտնում է «Ալ Մայադաին» հեռուստաալիքը:
Շուրջ 4,5 հազար ռուսաստանցի է 4 օրում դուրս բերվել Թուրքիայից «Աերոֆլոտի» և թուրքական ավիաընկերությունների կանոնավոր և հավելյալ չվերթերով, հայտնում է RIA Novosti-ն:
ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 13-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի դեմ Քլիվլենդում, որտեղ տեղի է ունենում Հանրապետական կուսակցության համագումարը, ակցիայի մասնակիցները փորձել են այրել ամերիկյան դրոշը, հայտնում է ABC News-ը:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար ՖրանկՎալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել:
22 ներգաղթյալ է մահացել Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ, հայտնում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը:
Հուլիսի 21-ին, ժամը 02.00-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար, որը անհրաժեշտ է համարում, և Եվրամիությունը չպետք է դրան միջամտի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ:
Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա:
Ներդրողները շարունակում են ազատվել թուրքական ակտիվներից, քանի որ քաղաքական ռիսկերը նրանց համար չափազանց բարձր են: Լիրան նորացրել է պատմական նվազագույնը, իսկ երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումը միայն վատացրել է իրավիճակը:
Հուլիսի 20-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել քաղաքական ակտիվիստներ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ հայտնելով, որ հուլիսի 19-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:
Ավստրիայի իշխանությունները Թուրքիայի դեսպանից բացատրություններ են պահանջել՝ կապված Վիեննայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին աջակցող ցույցերի կազմակերպման հետ, հայտնել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը:
Հուլիսի 21-ին, ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է պատին, կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Թուրքիայում զինվորականների պաշտոնաթողություններն ու կալանավորումները չեն թուլացրել երկրի զինված ուժերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին տեղեկությունը:
Ֆրանսիայի Սենատն աջակցել է երկրի տարածքում արտակարգ ռեժիմի գործողության ժամկետը 6 ամսով երկարաձգելու որոշմանը, հայտնում է BFM TV-ն:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք Է կարգավորված եւ խելամիտ գործընթաց լինի, հայտարարել Է Թերեզա Մեյը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վարած բանակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է 3 ամսով երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:
Գիշերը Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների շրջանում կան տուժածներ:
Հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 190 կրակոց:
Առավոտյան ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանությունը 2 անգամ զգուշացնելուց հետո, որ հավաքն ապօրինի է, գործողություն է սկսել
Հայտնի տաքսիստի և հոգևորականի բանավեճը Խորենացի փողոցում
Այ սա՛ է ողբերգությունը, և էս հալով Սահմանադրություն ենք փոխում, պառլամենտարիզմ ենք խաղացնում
Իրադարձություններին արդեն իսկ արձագանքել են Reuters-ը, Daily Mail-ը, RT-ն, US News-ը, cbs5az.com-ը, Press TV-ն, BBC-ն
18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։
Հոլանդիայում ավարտվել են Mercedes-Benz-ի ներկայացրած խելացի ավտոբուսի փորձարկումները: Փորձարկումներն իրականացվել են CityPilot ծրագրի շրջանակներում: