
«Վոլֆսբուրգը» հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկու ձեռքբերման մասին

Լեհը «Սիգնալ Իդունա Պարկում» անցկացրել է 8 մրցաշրջան:
«Վոլֆսբուրգը» ներկայացրել է 30-ամյա կիսապաշտպան Յակուբ Բլաշչիկովսկուն 14 համարի մարզաշապիկով, իսկ դրանից առաջ 5 մլն եվրո ուղարկել է Դորտմունդ: Այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Լեհաստանի հավաքականի 30-ամյա ավագը «գայլերի» հետ կնքել է եռամյա պայմանագիր:
Ավելի վաղ ակումբները ձևակերպել էին գործարք, ըստ որի՝ հակառակ ուղղությամբ «Վոլֆսբուրգից» «Բորուսիա» 30 մլն եվրոյով տեղափոխվել էր Անդրե Շյուրլեն:
Կուբան «Բորուսիա» է տեղափոխվել 3 մլն եվրոյով Կրակովյան «Վիսլայից»՝ 2007 թվականին, և թիմի կազմում անցկացրած 253 խաղերի ընթացքում դարձել է 32 գոլի և 52 ասիստի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը