«Վիտալի Բալասանյանը մեկ շաբաթից կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ». Գառնիկ Իսագուլյան

Վիտալի Բալասանյանը, որն այսօր մեկնեց ԼՂՀ, մեկ շաբաթից կվերադառնա Հայաստան և կհանդիպի «Սասնա ծռեր» խմբի տղաների հետ: Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա նշեց, որ «Սասնա ծռերին» ոչ ոք չի ստիպել, իրենք կամովի են վայր դրել զենքերը. «Դուք նույնիսկ տեսաք, որ 1in.am-ը խախտեց համր տեսագրություն տալու պայմանը ու ձայնով տվեց, դա խախտում էր, բայց ոչինչ: Տեսաք, որ տղաները կամովին դուրս էին գալիս, այդ մարդկային վերաբերմունքը, կարծում եմ՝ աշխարհում աննախադեպ երևույթ էր: Դրա մասին կա նաև հստակ նախագահի ցուցումը, որ որևէ վատ վերաբերմունք չլինի, ցուցում կա, որ հիմա էլ նրանց նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չի լինելու»:

Իսագուլյանը տարօրինակ է համարում այն կուսակցությունների պահվածքը, որոնք ըստ նրա՝ ոչ թե փորձել են կառավարել հասարակությանը, այլ կառավարվել են՝ կախված նրանից, թե ինչքան մարդ է հավաքվել ու ինչ կորչեր են հնչում. «Ինձ համար տարօրինակ են որոշ իրավաբանների, քաղաքագետների ու քաղտեխնոլոգների հայտարարությունները, որոնք չունենալով որևէ հիմք և փաստարկ՝ փորձում էին ամեն կերպ սևացնել կատարվող աշխատանքը, սադրել ուրիշ գործողություններ»:

 

Տեսանյութեր

Լրահոս