Instagram հանրաճանաչ սոցիալական ցանցը, որը պատկանում է Facebook-ին, գործարկել է Instagram Stories նոր ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում Համացանցում միմյանց կարճ տեսագրություններ հաղորդել, իսկ այնուհետեւ դրանք կցել նկարներ, էմիկոններ եւ տեքստ, տեղեկացնում է BBC-ն:
«Ոտքերը դեռ թույլ են, Ավետիսի հետ աշխատում են մերսող մասնագետներ: Օրական մի քանի ժամ մերսում են նրա ոտքերի, ձեռքերի մկանները: Մերսումներից հետո ոտքերը զգում է, բայց չի շարժում, ձեռքերն էլ բարձրացնում է, բայց մատները դեռ չի շարժում: Բժիշկներն ասում են, որ ժամանակ է պետք, մենք էլ սպասում ենք….»։
Պոգբան ավարտում է արձակուրդը Նյու Յորք ուղևորությունով: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, երկուշաբթի նա թվիթ է հրապարակել, որում տեղեկացրել է, որ իր չվերթն ուշանում է, իսկ երեքշաբթի նա նկատվել է Նյու Յորքի օդանավակայանում:
Էրդողանը ավելի մեծ վնաս է հասցրել թուրք ժողովրդին, քան այսպես կոչված դավադիրները՝ ձերբակալելով և աշխատանքից հեռացնելով 60 հազար զինվորականների, պետական պաշտոնյաների և այլ քաղաքացիական անձանց, դրանով իսկ տկարացնելով երբեմնի հզոր ռազմական ուժը և վտանգելով երկրի ապահովությունը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայում առանձնացրել է շատ բարձր մրցակցությունը:
Չեմպիոնների միջազգային մրցաշարում շարունակում են միմյանց դեմ մրցել աշխարհի լավագույն ակումբները: Այսօր կհանդիպեն 2015 թվականի Իսպանիայի և Անգլիայի չեմպոնները: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Չնայած «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչը նշել էր, որ կատալոնական ակումբի հիմնական դարպասապահը դառնալու է Մարկ Անդրե Տեր Շտեգենը, մեծ է հավանականությունը, որ գերմանացի դարպասապահը կհեռանա թիմից: Տեր Շտեգենը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Ռուսաստանցիների մեծ մասը կարծում է, որ դեռ վաղ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի` ռուսական ինքնաթիռը Սիրիայում խոցելու համար ներողություն խնդրելուց հետո: Այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը։
Ձեզ հոգնած եք զգում և ոչինչ անելու ցանկութուն չունե՞ք, ապա անհրաժեշտ է ամրացնել իմունիտետը: Ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել մի քանի հիվանդությունների դեմ, կամրացնի իմունիտետը:
Լուկակուն «Անդերլեխտից» «Չելսի» է տեղափոխվել 2011թ.: 2013-14թթ. մրցաշրջանում բելգիացին վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն», որն էլ 2014թ. գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը՝ վճարելով 36 մլն եվրո:
Ուղիղ միացում. Հանրահավաք Ազատության հրապարակում:
Իրանում նավթի արդյունահանումը մինչև 2016թ. վերջը կավելանա օրական հավելյալ 300 հազար բարելով, կարծում են ամերիկյան JP Morgan բանկի վերլուծաբանները, որոնք հրապարակել են նավթի շուկայի հարցով ամենամյա զեկույցը: Այս մասին հայտնում է Trend-ը:
Առաջարկում եմ՝ Արթուր Սարգսյանին, ով հաց էր հասցնում տղաներին կյանքի գնով՝ ազատ արձակել:
ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն բաժիններից:
Այս գումարտակում պատահական անձինք չեն լինում, ըստ ոստիկանության այն ժամանակվա հայտարարությունների, գումարտակում ծառայողները տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, քաղաքացիների հետ բանակցելու հմտություններին, առաջին բուժօգնություն տրամադրելու մեթոդներին:
«Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունները, ներառյալ քվեարկությունը, կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որոնք կարգավորվում են 2016 թվականի մայիսի 25-ի օրենսգրքով սահմանված կանոնակարգումներին համապատասխան»,-տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ 2016 թվականի հուլիսի 12-ին Ծառայությունը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից տեղեկատվության տրամադրման հարցում էր ստացել «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցում վաճառվող չինական «Դայ-դա-խուա» ընկերության «Լիդա» նիհարեցնող դեղապարկուճների վերաբերյալ, որի հիման վրա էլ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնային ցանցում իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ իրականացվել է դիտարկում։
Ոստիկանության համակարգում այսօր եւս մեկ պաշտոնանկություն է տեղի ունեցել։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը:
Ռուս մասնագետները նեյրոնային ցանցի միջոցով փորձել են պարզել, թե ով կդառնա ԱՄՆ-ի նախագահն առաջիկա ընտրություններում: Ըստ նեյրոնային ցանցի՝ ԱՄՆ- նախագահի պաշտոնում կընտրվի Դոնալդ Թրամփը:
Associated Press-ը կատարել է վերլուծություններ՝ պարզելու, թե որ երկրները կհեռանան Բրազիլիայից մեդալների մեծ պաշարով:
Գերմանիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը օգոստոսի կեսին կայցելի Ռուսաստան, հայտնում է Interfax-ը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրին:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Ֆրիդոմ Հաուզ»-ը իրավապաշտպան կառույցի հրապարակման հեղինակները նշում են՝ իշխանությունների բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է երկրում ի վերջո արդարադատության հասնել:
Համաձայն պաշտոնական պարզաբանման` քվեարկության արդյունքների ամփոփման նիստը ևս ընտրական հանձնաժողովի նիստ է, որն ունի օրենսգրքով հստակ ամրագրված գործառույթների իրականացման շրջանակ: «Քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար նիստին ներկայանալու կամ ներկա գտնվելու ժամանակային սահմանափակումներ առկա չեն: Հետևաբար, տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելուց` ժամը 20:00-ից հետո, և մասնակցել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին»,- հայտնեց Տիգրան Մուկուչյանը:
Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով՝ հուլիս 29-30-ին Սարի թաղում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություններ են սկսվել՝ ինչպես ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժ կիրառելու, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց տեխնիկական միջոցները վնասելու դեպքերով:
Հուլիսի 17-31-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախաքննության տարբեր մարմիններում հարուցվել եւ քննվում են քրեական գործեր: Այդ կապակցությամբ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ այդ գործերով անհրաժեշտ է ապահովել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն՝ հնարավոր առավելագույն թափանցիկության եւ հաշվետվողականության պայմաններում: Ընդ որում, դա պետք է անել այնպես, որ ապահովվի այդ վարույթների արդյունքների նկատմամբ ողջամիտ կանխատեսելիություն:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն օգոստոսի 12-ին Սոչիում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 1989 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստներիխորհրդանշական հավաքականում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ պարտավորությունների կատարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել «Աստծո և ժողովրդի առաջ» այն բանի համար, որ չի կարողացել ավելի վաղ հայտնաբերել դավադիրներին, որոնք երկրում հեղաշրջման փորձ են իրականացրել», հայտնում է RIA Novosti-ն: