Բաժիններ՝

Լերոյ Սանեն 4-ամյա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Սիթիի» հետ

Մոտ ժամանակները «քաղաքաբնակները» կհայտարարեն «Շալկեի» կիսապաշտպանի տրանսֆերի մասին:

«Լերոյ Սանեն այս պահին գտնվում է Մանչեսթերում: Նա չի մասնակցի «Շալկեի» մարզումային հավաքին»,- ասվում է «Շալկեի» թվիթերյան էջում:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, տրանսֆերի արժեքը կկազմի 55 մլն եվրո: Սպասվում է, որ 20-ամյա վինգերը «քաղաքաբնակների» հետ կստորագրի 4-ամյա պայմանագիր՝ տարեկան 6 մլն աշխատավարձով:

Սանեի դեբյուտը «Շալկեի» հիմնական կազմում տեղի է ունեցել 2014թ.: Թիմի կազմում նա անցկացրել է 57 խաղ և դարձել է 13 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031