Բաժիններ՝

Ռիո-2016. Սահմանվեց առաջին համաշխարհային ռեկորդը

Աչքի ընկավ հարավկորեացի նետաձիգ Կիմ Ուջինը:

Ուջինը ռեկորդ սահմանեց նետաձիգների մրցումներում՝ տղամարդկանց անհատական մրցաշարի առաջին ռաունդում 720 հնարավորից հավաքելով 700 միավոր:

Կորեացի նետաձիգը խփեց իր հայրենակից Իմ Տոն Հյունի 2012թ. Լոնդոնի Խաղերին սահմանած ռեկորդը (699 միավոր):

«Ես մյուսներից շատ եմ մարզվել և տրվել եմ դրան ամբողջությամբ: Բայց վաղն ավելի կարևոր մեկնարկ կա: Այնպես որ, այսօրվա արդյունքը ոչինչ չի նշանակում»,- Ուջինի խոսքերն է մեջբերում Օլիմպիադայի պաշտոնական կայքը:

Մեկնարկած Օլիմպիական խաղերում այս համաշխարհային ռեկորդը դարձավ առաջինը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031