Իշխանությունը առաջիկա ընտրությունների շեմին փորձում է ջլատել «Ժառանգությունը»

Հուլիսյան իրադարձությունները հերթական սառը ցնցուղն էին թե մեր ժողովրդի, թե նրա վերնախավի համար՝ դիմություն, ընդդիմություն կամ իներտ ուժեր: «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողությունները առիթ դարձան մեկ անգամ ևս տեսանելի դարձնելու հայաստանյան քաղաքական և հասարակական իրական դեմքը:

Ժամանակն արդեն բազմիցս ապացուցել է, որ թե հասարակական, թե քաղաքական կարևոր իրադարձություններին մշտապես մասնակից է եղել «Ժառանգություն» կուսակցությունը՝ իր փոքրաթիվ անդամներով լինելով ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա արդար պահանջներն ու իրավունքները և դրա համար ենթարկվելով հալածանքների, բռնությունների, քննադատությունների՝ տեղին կամ անտեղի:

Այս պարագայում էլ նույնը կատարվեց. քաղաքացիական անհնազանդություններին ակտիվ մասնակցելու համար ձերբակալվել և կալանավորվել են կուսակցության հանրահայտ դեմքերը՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը:

Լինելով «Ժառանգության» մասնիկն ու ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում՝ «Բարև Երևանն» իր բողոքի ձայնն է հղում ուղղորդված բռնությունների դեմ և հարց ուղղում թե ոստիկանապետին, թե պետական պատկան մյուս մարմիններին՝ ինչո՞ւ են հանիրավի ձերբակալվում «Ժառանգության» վարչության անդամներն ու ակտիվիստները: Արդյո՞ք պատճառը առաջիկա ընտրությունները չեն: «Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունը այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Տեսանյութեր

Լրահոս