
Ղազախստանում ստուգումներ կանցկացվեն գյուլենական դպրոցներում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կողմերի միջև քննարկման կենտրոնական թեմաներից է եղել հուլիսի 15ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձը, ինչպես նաև Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարը: Լրագրողների հետ հանդիպմանը Էրդողանը հայտնել է, որ այս պահին Ղազախստանում կա գյուլենական 33 դպրոց: Նա նշել է, որ բոլոր դպրոցների ցուցակը հանձնվել է Ղազախստանի ազգային կրթության նախարարությանը, որն էլ
պետք է ուսումնասիրի այն:
«Մենք չենք աջակցի որևէ մեկին, ով դեմ է Թուրքիային: Դա մեր շահերից չի բխում: Այս հարցում մենք համաձայնության ենք եկել: Երկու կողմերի կրթության նախարարություններն աշխատանքային խումբ կկազմեն և ստուգումներ կանցկացնեն դպրոցներում: Եթե հայտնի դառնան այնպիսիք, ովքեր կապ ունեն գյուլենականների հետ, նրանք հետ կուղարկվեն և Թուրքիայից նոր ուսուցիչներ կգան», խնդրի առնչությամբ
հայտնել է Նազարբաևը