
Ռիո դե Ժանեիրոյում տեղի ունեցավ 31-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Այսօր բրազիլական Ռիո դե Ժանեիրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում տեղի ունեցավ 31-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողոթյունը:
Արարողության ամենաերկար հատվածը դարձավ Խաղերի մասնակից հավաքականների շքերթը, որում մասնակցեցին մոտ 12 հազար մարզիկներ: Օլիմպիադայի 207 մասնակից-հավաքականներից ըստ ավանդության, առաջինն անցավ Հունաստանի հավաքականը, իսկ շքերթը եզրափակեց խաղերի կազմակերպիչ Բրազիլիան:
Հայաստանի Օլիմպիական հավաքականը բացման արարողության շքերթին մասնակցեց դրոշակակիր լողորդ Վահան Մխիթարյանի առաջնորդությամբ:
Բրազիլացի վազորդ, 2004թ. Աթենքի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Վանդերլեյ Կորդեյրուն վառեց Ռիո-2016-ի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի գլխավոր ջահը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը