«Մնում է հետևել, թե դա ուր մեզ կհասցնի». Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ բաց դիվանագիտական խողովակի աջակցությունը, որպեսզի Սիրիայի կոնֆլիկտը կարգավորվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոսոտի»-ն, այս մասին «Ռոյթեր»-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաներ:
Չնայած վարչակազմի մյուս ներկայացուցիչների թերահավատությանը, Քերին ակտիվորեն հանդես է գալիս Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության օգտին:
«Մենք կարծում ենք, որ դեռ պետք է հակված լինենք այդ մոտեցմանը: Մնում է հետևել, թե դա ուր մեզ կհասցնի»,- գործակալության հարցմանն ի պատասխան` ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Նրա խոսքով, իրենք շատ անհանգստացած են Հալեպում առկա իրավիճակով, և կիսվել են իրենց մտահոգությամբ Ռուսաստանի իշխանությունների հետ:
Օգոստոսի 4-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի հարցով Ռուսաստանի դեմ հանդես է եկել նոր շեշտադրումներով: Օբաման վստահ չէ, որ Ռուսաստանին կարելի է վստահել, և Սիրիայի հարցում հնարավոր անհաջողությունը կլինի Մոսկվայի խղճի վրա: