Բաժիններ՝

Casio-ում ժամացույց են ստեղծել ռոմանտիկ աղջիկների համար

Ճապոնիայի Casio ընկերությունը ներկայացրել է նոր մոդելի Baby-G BA-110 ժամացույցը: Այն ստեղծված է G-Shock GA110 ժամացույցի տեսքով, բայց ավելի հանգիստ կատարմամբ:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այդ ժամացույցը նախատեսված է ռոմանտիկ աղջիկների համար:

Մոդելը զարդարված է ոսկե փոշեպատմամբ մետաղական դետալներով եւ ներկայացված է չորս գունավորումներով՝ սեւ, սպիտակ, բաց դեղնավուն եւ մոխրա-երկնագույն: Ժամացույցն ապահովված է 3D-թվացույցով, որը խորության զգացում է առաջացնում: Դա անջրանցիկ է մինչեւ 100 մետր խորությունում եւ հանդերձված է ավտոմատ լուսավորմամբ:

Casio ընկերությունը հիմնվել է 1946 թվականին Տոկիոյում: Մասնագիտացած է էլեկտրոնային սարքերի (հաշվասարքերի, լուսախցիկների, երաժշտական գործիքների, պլանշետների), ինչպես նաեւ ձեռքի ժամացույցների արտադրության բնագավառում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031