Բաժիններ՝

Ատամների սպիտակեցում՝ տնային պայմաններում

Կոկոսի յուղը համարվում է ատամների սպիտակեցման լավագույն միջոցներից: Այն օգտակար է ոչ միայն բերանի խոռոչի, այլև ամբողջ օրգանիզմի համար: Կոկոսի յուղն ունի հակաբակտերիալ ազդեցություն, որի շնորհիվ էլ ամրացնում է ատամի էմալը, մաքրում կարիեսն ու լավացնում լնդերի վիճակը: Բացի այդ, այս յուղը ձեզ հաղորդում է թարմ շնչառություն:

Ամեն առավոտ ատամները լվանալուց առաջ 1ճ/գ կոկոսի յուղով ողողեք բերանը:

Լավագույն արդյունքի համար բերանը ողողեք 10 րոպե: Զգուշացեք կոկոսի յուղը կուլ տալուց:

Յուղից հետո բերանը լավ ողողեք սովորական ջրով, ապա լվացեք ատամները՝ սովորականի նման:

Կարդացեք նաև

Այս պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել ամեն օր: Որոշ ժամանակ անց կտեսնեք, որ ատամների գույնը բացվել է:

Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր ատամները միշտ փայլեն, աշխատեք քիչ սուրճ և սև թեյ խմել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությույնանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031