Բաժիններ՝

Ազատվեք կնճիռներից արքայախնձորի միջոցով

Աչքերի ներքևի հատվածում առաջացող կնճիռներն առաջինն են, որոնք մատնում են տարիքը:

Տարիքի հետ միասին՝ մաշկը կորցնում է իր էլաստիկությունն ու ինքնավերականգնվելու հատկությունները: Մեր օրգանիզմն ավելի քիչ կոլագեն է արտազատում, իսկ կոլագենն ապահովում է մաշկի երիտասարդությունն ու ձգությունը:

Գոյություն ունեն մի շարք բնական դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են կնճիռների քանակը: Լավագույն բանը, որն առաջարկում են այս բնական միջոցները, այն է, որ դրանք վերականգնում են մաշկը՝ առանց քիմիական տարրերի և հավելումների:

Արքայախնձորի հյութը նվազեցնում է դեմքի, ինչպես նաև աչքերի նուրբ մաշկի կնճիռները:

Կարդացեք նաև

Բազմաթիվ գիտական հետազոտություններ ցույց են տվել, որ ալֆահիդրօքսիթթուները կնճիռներին քսելիս՝ կարող ենք նվազեցնել դրանց տեսանելիությունը: Արքայախնձորի հյութը պարունակում է բրոմելան, որն այս թթվի բնական վիճակն է:

Ի՞նչ է պետք անել

Մեթոդ 1: Մի փոքր բամբակը թրջեք արքայախնձորի հյութի մեջ և քսեք կնճիռներին:

Մեթոդ 2: Մեկ կտոր արքայախնձորով մերսեք դեմքը շրջանաձև շարժումներով: Թողեք հյութը մնա 5-10 րոպե: Վերջում լվացեք մաշկը նախ՝ գոլ ջրով, ապա՝ սառը: Կանոնավոր կերպով կատարեք այս պրոցեդուրան:

Մեթոդ 3: 1 ճ/գ ձիթապտղի յուղին ավելացրեք 1 բաժակ արքայախնձորի կտորներ: Կտորները տրորեք պատառաքաղով կամ բլենդերով: Դիմակը քսեք դեմքին, պարանոցին և այն հատվածներին, որտեղ կնճիռներ կան: Թողեք մնա 20 րոպե, ապա լվացեք աղբյուրի ջրով: Շաբաթական 3 անգամ կատարեք այս պրոցեդուրան:

Հավելյալ խորհուրդներ

  • Օրվա ընթացքում մեծ քանակությամբ ջուր խմեք: Սա թարմ կպահի մաշկը:
  • Այնպիսի մթերքներ օգտագործեք, որոնք իրենց բաղադրության մեջ հակակնճիռային ագենտներ են պարունակում, օրինակ՝ նուշ, ընկույզ, յուղոտ ձուկ, սաղմոն, կտավատի սերմեր կամ արևածաղկի յուղ, կանաչեղեն, սպիտակ թեյ, պապայա, ավոկադո և այլն:
  • Մի՛ ծխեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս