ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է ICE HOUSE ընկերություն

Օգոստոսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ICE HOUSE ընկերություն, որը սառնարանային և չոր պահեստները վարձակալությամբ տրամադրող և լոգիստիկ ծառայություններ իրականացնող մասնագիտացված համալիր է:

Նախարարին ուղեկցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Մկրտիչեանը:

ICE HOUSE -ի սեփականատեր Արման Հովսեփյանը ներկայացրել է ընկերության գործունեությունը, խոսել գործարարների համար ստեղծված պայմանների, լայն հնարավորությունների մասին, անդրադարձել մոտ ապագայում նախանշվող ներդրումային ծրագրերին:

ICE HOUSE ընկերությունը նաև մասնագիտացված բեռնափոխադրումներ է իրականացնում ՀՀ, ԼՂՀ և ՌԴ տարածքում, տրամադրում խոհրդատվություն մատակարարման, արտահանման և ներմուծման բնագավառներում:

Հանդիպման ընթացքում մտքեր են ծավալվել պետություն- մասնավոր հատված փոխգործակցության շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ և համագործակցության պատրաստակամությամբ հաջողություն մաղթել հավակնոտ ծրագրերի իրականացման գործում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031