Բաժիններ՝

«ԵՄ գլխավոր խնդիրը փախստականներին օգնություն տրամադրելն է». Դոնալդ Տուսկ

Երբ աշխարհը ղեկավարում է վախը, երկրները միմյանցից երես են թեքում։ Նման խոսքերով է հանդես եկել ՄԱԿ-ի ԳԱ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։

Տուսկը հայտարարել է, որ ժողովուրդները պետք է իրենց վերադարձնան անվտանգության զգացումը, որի կարիքը, նրա խոսքով, ունի ցանկացած մարդ։
Նրա կարծիքով՝ միջազգային հանրության գլխավոր խնդիրը այսօրվա դրությամբ փախստականներին օգնության տրամադրումն է։

«Վերջին ամիսներին Եվրոպայում փախստականների ճգնաժամը հասել է անհավանական մասշտաբների։ Այդուհանդերձ, Եվրամիության բոլոր փորձերի հետևում՝ լուծել այդ խնդիրը, ընկած է փախստականներին օգնելու ցանկությունը և պատրաստակամությունը՝ օգնել նրանց, որոնք դրա կարիքն ունեն»,- ասել է Տուսկը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունն արդեն միլիարդավոր դոլարներ է հատկացրել փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար և մոտակա ամիսներին պատրաստ է այդ նպատակով ավելի շատ միջոցներ հատկացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս