Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, սրտի ինֆարկտով «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ գիտական հետազոտությունների և գիտական աշխատանքների հեղինակ, Գուսան Հայկազի որդի Վազգեն Գևորգյանը:
Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հատի երկրի սահմանը, ապա անհապաղ կկալանավորվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։
«Աշխարհի մեծագույն թավջութակի հետ հանդիպեցի 1956 թվականին Ամերիկայում: Ըստ իս՝ ես երրորդ խորհրդային արտիստն էի, որը հայտնվեց այնտեղ հեղափոխությունից հետո: Ես նվագում էի Նյու Յորքում՝ ոչ մեծ սրահում, ինձ քչերն էին ճանաչում, քիչ մարդ կար, սակայն Նյու Յորքի բոլոր թավջութակահարները եկել էին այդ համերգին, իսկ հետո՝ նաև կուլիսներ: Նրանց հետ եկել էր նաև մի հիանալի մարդ՝ բանկիր, թավջութակի երաժշտության սարսափելի սիրահար Ջերմ Վորբուրգը:
Ադրբեջանում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արդեն իսկ ահազանգեր են ստացվել ընտրախախտումների վերաբերյալ:
8 թուրք զինծառայողներ լուրջ վնասվածքներ են ստացել նրանց տեղափոխող ավտոբուսի պայթեցման հետևանքով, հայտնում է Reuters-ը։
Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլտոնը ժամանել են կանադական Վանկուվեր, որտեղ տեղի միգրացիոն կենտրոնում հանդիպել են սիրիացի փախստականների հետ, հայտնում է BBC-ն։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության խախտումների հայտնաբերման ընթացքում քաղաքացիների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորելու, ինչպես և ոստիկանության ծառայողների գործունեության օրինականության նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով՝ 2016 թվականի հոկտեմբերի 1-ից տեսախցիկներ են կրելու նաև հանրապետության մարզերի տարածքում ծառայություն իրականացնող՝ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները:
Ճապոնիայի հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 50-60 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Ստամբուլի հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են Քրդական բանվորական կուսակցության երեք անդամի, ովքեր քաղաքում ահաբեկչական հարձակում են ծրագրել:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 1992 թ. ծնված Տիգրան Ռ.-ն, որը ժամը 20.30-ին բերման է ենթարկվել բաժին:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
Մի բան հստակ է. դու երբեք չես կարող խուսափել աշխարհագրությունից: Այստեղ Հայաստանն է, այնտեղ՝ Ադրբեջանը: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ այն, որ մարդիկ վերադառնային նորմալ շփման, սակայն դա անելու համար նախեւառաջ պետք է ահռելի մասշտաբներով նվազեցնել այդ քարոզը: Ուորլիքը պետք է իմանա, որ արդեն ստեղծված իրավիճակը կարող է հուշել ամեն ինչ:
Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը, որը հրավիրվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ և կառավարության նախաձեռնությամբ:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը:
ՀՀ և ԼՂՀ ոստիկանության ծառայողներն օրերս Հադրութի շրջանի Ջաբրայիլ գյուղում հայտնաբերել և Արմավիրի բաժին են տեղափոխել 1985 թ. ծնված Արտաշես Ա.-ին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր քվեարկել է երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցով հանրաքվեում, հայտնում է APA կայքը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:
Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբանոցում:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 21 անձի:
Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեւակ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Լաս Վեգասի սրճարաններից մեկում անհայտ տղամարդը կրակ է բացել ու կրծքի շրջանում վիրավորել 1 մարդու: Այս մասին Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը: Վիրավորը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին:
ՀՀ Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի իրավիճակի մասին կեղծ տեղեկությունների տարածելու մեջ և Մոսկվայի գործողություններն անվանել բարբարոսություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սեպտեմբերի 25-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Սևակ Հովհաննեսի Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Հովհաննեսի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ։
Վարչության աշխատակիցները կանխել են նաև անօրինական ճանապարհով շուրջ 600 կգ մաքրող միջոցների և 200 լիտր մեքենայի յուղի ներկրման փորձեր: ՆՀՎ վարչությունը բացահայտել է չհայտարարագրված մի շարք ապրանքներ ևս, այդ թվում` կենցաղային իրեր, տեխնիկա, սննդամթերք, զարդեր և այլն:
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները պնդում են, որ ռուս ցանցահենները փորձել են գրոհել Միացյալ Թագավորության կառավարության և հեռուստաալիքների կայքերը, գրում է Sunday Times թերթը:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 21.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում քաղաքացի է գլորվել կամրջից։