
Սեռական հարաբերություն ահչափահասի հետ. կասկածյալը բերման է ենթարկվել

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել 1992 թ. ծնված Տիգրան Ռ.-ն, որը ժամը 20.30-ին բերման է ենթարկվել բաժին:
Նա սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետի մեղադրանքով: