«Զվարթնոցի տաճարը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ այս մասին Վաշինգտոնում, Կոնգրեսի գրադարանում կայացած դասախոսության ընթացքում հայտարարել է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանսին։ «Զվարթնոցը ներշնչել է բազմաթիվ կառույցներ, թե՛ միջնադարում եւ թե՛ մեր օրերում»,- հավելել է նա:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Սահմանին կանգնած եզդի հերոսը» խորագրով ծրագիրը՝ նվիրված Հայաստանի սահմանները պաշտպանած և հանուն Հայոց աշխարհի խաղաղության իրենց կյանքը զոհած հերոս եզդի զինծառայողներին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Չիայի սերմերը հայտնի են ամբողջ աշխարհում: Աս սերմերը մեզ են հասել Մեքսիկայից, չնայած մայաները, ինկերն ու ացտեկները նույնպես օգտագործել են դրանք:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 5-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 172-րդ կմ-ին բախվել է ձիու, ինչի հետևանքով վարորդը՝ 1956 թ. ծնված Վալերի Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց:
Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին երկրորդ անգամ հետաձգել է Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտը: ВВС-ի փոխանցմամբ՝ այս անգամ պատճառաբանությունը հետևյալն է. «Մենամարտի համար ոչ պիտանի՝ ըստ բժկական հետազոտությունների»:
Տեղեկացնում ենք նաև, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված՝ յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվությունից խուսափելու նպատակով հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Իսպանական Sport-ը տեղեկացնում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն է խնդրել «Բարսելոնայից»: Բանն այն է, որ օրերս Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան կոպիտ էր խոսել կատալոնական ակումբի մասին:
Մեր մտահոգութիւնը, թէ՝ Հայաստանի 25-ամեայ երիտասարդ հանրապետութիւնը տակաւին կը դիմագրաւէ արտագաղթի հարցը: Մեր խորին համոզումն է, որ արտագաղթի կասեցման նպատակով պէտք է անյապաղ քայլեր ձեռնարկուին երկրի ընկերային եւ տնտեսական իրավիճակի, դատաիրաւական համակարգի հիմնովին փոփոխութիւններու եւ բարեկարգելու ուղղութեամբ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը անհրաժեշտ է համարել փակել Կալեում տեղակայված փախստականների ճամբարը եւ ուղարկել փախստականներին հատուկ կեցավայրեր: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Նմանատիպ ճամբար չպետք է լինի Ֆրանսիայում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Տուր քաղաք այցելության ժամանակ: Նա հայտարարել է, որ Կալեում ապաստանած 9000 հոգին առաջիկա շաբաթվա ընթացքում կարող են ապաստանել ժամանակավոր կացարաններում: Նա նշել է, […]
168.am-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում արդեն որոշում է կայացվել, թե ով է փոխարինելու Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանին։
Վրաստանում իրենց ազդեցությունն ուժեղացնելու գործում Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ հաջողությունների են հասել, իսկ Վրաստանի իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական նշված քաղաքականությունը լռությամբ տանելու պատճառներն, ըստ վրացագետ Ալիկ Էրոյանցի, պայմանավորված են թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, տնտեսաՍ ան գործոններով:
«Ես փորձում եմ ապրել համեստ կենցաղով և հաճույք եմ ստանում ո՛չ թե շքեղ կյանքով ապրելուց, այլ իմ հայրենիքի զարգացմանը իմ փոքր նպաստը բերելուց, իրականացնելով որոշակի ծրագրեր: Այս գործը շարունակելու են իմ ժառանգները. երեք դուստրերիս կտակել և պատգամել եմ՝ սերնդեսերունդ շարունակել և զարգացնել ծրագիրը»:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արզական համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակման աշխատանքային խումբ ստեղծել և արդյունքում մշակված ծրագիրը ներկայացնել սոցիալական գործընկերների քննարկմանը:
«Ինքնաթիռն օժտված կլինի գերճշգրիտ նավիգացիոն համակարգով, որպեսզի ինքնաթիռի զենքի նեղ ճառագայթներն ընկնեն նշանակետի վրա, անձնակազմը պետք է ճշգրտորեն որոշի դրա դիրքը տարածության մեջ»,-ասել է Միխեևը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակից Պրեմիեր լիգայի շրջանակներում «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղի համար: Ինչպես հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը, արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմե րը, իսկ Հենրիխ Մխիթարյանն ընդհանրապես բացակայում է թիմի հայտացուցակում:
Նոր բացահայտում «Յուրահատուկի» գաղտնի կյանքից: Լրագրող Ռոբ Բիսլին իր գրքում նկարագրել է Արսեն Վենգերի և Ժոզե Մոուրինիոյի միջև կոնֆլիկտը, որը սկսվել է պորտուգալացու՝ «Չելսիում» աշխատելու» առաջին շրջանի ժամանակ և շարունակվել է երկրորդ շրջանում.
Աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը հրաժարվել է շախմատ խաղալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թոռնուհու հետ: Այս մասին տեղեկացնում է նորվեգական NRK գործակալությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է հարձակվող Ուեյն Ռունիի հետ աշխատանքի մասին: «Ավագի թևկապը ինչ-որ արտոնությո՞ւն է տալիս Ռունիին: Ո՛չ:
Կեցցե Արմեն Աշոտյանը, որ հավատում է, որովհետև, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, հավատը, հույսը, դրական սպասումն ու պաթետիկ ձևակերպումներով այլ հոգևոր մեխանիզմներ դարձել են Հայաստանում պետական կառավարման հիմնաքարերը։
«Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որն արժանի է մեր ժողովրդի տոկունությանը, ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով»,- ասված է միջնորդագրի տեքստում։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Համացանցում այդ օրերին բուռն քննարկումներ էին ծավալվել՝ ովքեր էին արժանի և ովքեր՝ անարժան: Նման բուռն քննարկման առարկա դարձավ նաև այդ օրն Անկախության 25-ամյակի առիթով «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու փաստը:
«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հնարավոր է գլխավորի «Մարսելը»:
Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում:
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 աստիճան ցուրտ:
Համեմատության համար սոցիոլոգները բերում են ընտրողների նաեւ դրական փաստարկները: Այսպես, Քլինթոնն իր կողմնակիցների 32 տոկոսին գրավում է իր հարուստ եւ բազմակողմանի փորձով: Մյուս կողմից, Թրամփի կողմնակիցները 27 տոկոսի դեպքում վկայակոչում են նրա մոտեցումները հրատապ քաղաքական հիմնախնդիրների նկատմամբ:
«Եվրամիությունը կշարունակի ձեզ հետ լինել նաև գալիք տարիների ընթացքում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: