
54-ամյա հայ կինը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1962 թ. ծնված Թամարա Հ.-ն, որը հունիսի 28-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոպոկրովսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /փաստաթղթեր կեղծելը/ մեղադրանքով: