Բաժիններ՝

«Պատմական մասշտաբի հանցագործություն». ՄԱԿ-ը՝ Հալեպի մասին

ՄԱԿ-ում Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող ավիահարվածները անվանել են «պատմական մասշտաբի հանցագործություն», հայտնում է Reuters-ը։

Նման հայտարարություն արել է ՄԱԿ-ում մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը Ժնևում մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր տեսաուղերձում։

Նա կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները և հանձնարարել է իրավիճակը քննել Միջազգային քրեական դատարանի դատախազին։

Ինչպես նշում է գործակալությունը, ՄԱԿ-ի խորհրդին առնթեր Սիրիայում հանցագործությունների հետաքննության հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն հայտնել է, որ խումբը արդեն դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ խնդրելով տրամադրել խախտումների մասին տեղեկատվություն։

Պինեյրոն ասել է, որ հանձնաժողովը շարունակելու է վավերագրել Հալեպի ռազմական հանցագործությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս