
Սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`
Հոկտոմբերի 22-23-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 24-26-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտոմբերի 22-23-ը էապես չի փոխվի, 24-25-ը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում`
Հոկտոմբերի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտոմբերի 24-26-ը սպասվում է անձրև: