Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանում քննարկվել է երկրի տնտեսության վատ վիճակը

Ադրբեջանի բանկային ոլորտում խնդիրները դարձել են առանցքային թեմա տնտեսական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նիստի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը։

Ելույթ ունենալով նիստում՝ պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտարարել է, որ ադրբեջանցիները մեծ խնդիրների առաջ են կանգնում իրենց ավանդները վերադարձնելիս։
«Մենք շատ բողոքներ ենք ստանում։ Մենք բանկերի փակման կողմնակիցները չենք, մենք դրանց կոնսոլիդացմանն ենք կողմ, քանի որ բանկերի փակումից առավել շատ տուժում են հասարակ քաղաքացիները»,- հայտարարել է Ահմեդովը։

Նրա խոսքով՝ անգամ տնտեսագիտական կրթություն ունենալով չի հասկանում բանկային ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները։

«Նրանք իրականացնում են իրենց գործողությունները, 5-10 օրով ուժեղացնելով ազգային փոխարժեքը, դրանից հետո նորից իջեցնում են մանաթի փոխարժեքը։ Բազմաթիվ քաղաքացիներ չեն կարող ստանալ իրենց ավանդները, իսկ դա բանկերի ղեկավարներին չի հուզում, քանի որ նրանք միլիոնատերեր են։ Բացի այդ՝ յուրաքանչյուր բանկի հետևում կանգնած է կոնկրետ մարդ»,- ասել է նա։

Մեկ այլ պատգամավոր՝ Ալի Մասիմլին, խոսելով դոլարային ավանդների մասին, կոչ է արել ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատին պաշտպանել հասարակ մարդանց շահերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս