![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքի Քիրքուկ քաղաքում ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն ավելի քան 20 մարդու են սպանել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/AP_Northern_Iraq_hb_161020_12x5_1600.jpg)
Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության զինյալները Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքում գրոհել են կառավարական հաստատությունները:
Հարձակմանը զոհ է դարձել նվազագույնը 6 ոստիկան և 16 խաղաղ բնակիչ։
Սպանվել է առնվազն 12 զինյալ։
Հարձակումն իրականացվել է այսօր առավոտյան։ Իսլամիստների ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ները պնդում են, որ զինյալները գրավել են Քիրքուկի քաղաքային աշխատակազմն ու հյուրանոցը, սակայն իշխանությունները դա հերքում են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իշխանությունների տվյալով՝ հարձակման է ենթարկվել քաղաքի հարևանությամբ կառուցվող էլեկտրակայանը, որտեղ էլ սպանվել են խաղաղ քաղաքացիները։ Նրանցից ոմանք իրանցիներ են, քանի որ կայանի շինարարությունը ղեկավարում է իրանական ընկերություն։
Քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել։