![](/banners/BeFunky-design.jpg)
«ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ». Բաքվում ԱՄՆ դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/trend_robert_cekuta_020715_2.jpg)
ԱՄՆ դիրքորոշումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, անփոփոխ է։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Նա ասել է, որ ԱՄՆ-ը, աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի հետ, ջանքեր է գործադրում կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
«Որպես այդ ջանքերի ցուցանիշ՝ վաղը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները կժամանեն Ադրբեջան։ Այցի նպատակն է նպաստել հակամարտության կարգավորմանը։
Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս ԼՂ հակամարտության կարգավորման Ադրբեջանի վճռականության մասին հայտարարություններով։ Ես այդ հայտարարությունների մասին տեղյակ եմ պահել պաշտոնական Վաշինգտոնին»,- ասել է ամերիկացի դիվանագետը։
Սեկուտան դրական է գնահատել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։
«Աշխատելու բան կա, սակայն հարաբերություններում կա նկատելի առաջընթաց»,- ասել է դեսպանը։