«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվել է հինգ միլիոն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանվել է հինգ միլիոն դրամ գումարի չափով: Որոշման մասին հոկտեմբերի 21-ի նիստում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «ՀԷՑ-ն ապրիլ ամսից հետո մեր ընդունած որոշման պահանջները կատարելու ուղղությամբ մեծածավալ աշխատանք է կատարել, սակայն չի հաջողվել ամբողջությամբ ավարտել աշխատանքը»,- ասել է Ռ. Նազարյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը պետք է ավարտեր էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը հարուցված վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ 2016 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացրել է էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամերի աշխատանքի ճշտության ստուգում, որի ընթացքում համատեղ ա րձանագրվել են մի շարք էլեկտրոնային առևտրային հաշվիչների ժամային շեղումներ: Ընկերությունից լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով հանձնաժողովը երկու անգամ տասական օրով երկարաձգել էր վարչական վարույթի ժամկետը: