Բաժիններ՝

Facebook-ի շահույթն ու հասույթը գերազանցել են կանխատեսումները

Facebook lnc. ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, զուտ շահույթը երրորդ եռամսյակում ավելացրել է 2,7 անգամ գովազդից եկամուտների աճի շնորհիվ:

Ինչպես նշվում է ընկերության մամուլի տեղեկագրում, հուլիս-սեպտեմբերին նրա զուտ շահութը կազմել է 2,379 մլրդ դոլար կամ 0,82 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 896 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,31 դոլարի համեմատությամբ:

Առանց մեկանգամյա գործոնների հաշվառման, շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով 0,57 դոլարից հասել է 1,09 դոլարի:

Հասույթն ավելացել է 56 տոկոսով՝ մինչեւ 7,011 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 4,501 մլրդ դոլարի դիմաց: Thomson Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները ընկերության շահույթը միջին հաշվով գնահատում էին մեկ բաժնետոմսի հաշվով 0,97 դոլար՝ 6,92 մլրդ դոլար հասույթի դեպքում: Այսպիսով, երկու ցուցանիշներն Էլ շուկայի սպասումները գերազանցել են անընդմեջ վեցերորդ եռամսյակի արդյունքներով:

Գովազդից Facebook-ի եկամուտներն անցած եռամսյակում աճել են 59 տոկոսով եւ հասել 6,816 մլրդ դոլար, նշվում է հաշվետվության մեջ: Գովազդից հասույթի մոտավորապես 84 տոկոսն ընկերությունը ստացել է շարժական սարքերից:

Սոցցանցի ակտիվ օգտատերերի թվաքանակը սեպտեմբերի վերջի դրությամբ աճել է 16 տոկոսով՝ մինչեւ 1,79 միլիարդ, իսկ ամեն օր ակտիվություն հանդես բերող օգտարերերի թիվը՝ 17 տոկոսով՝ մինչեւ 1,18 միլիարդ:

Երրորդ եռամսյակում Facebook-ի միագումար ծախսերն ավելացել են 28 տոկոսով՝ մինչեւ 3,889 մլրդ դոլար: Ընկերության կապիտալիզացիան ընթացիկ տարվա սկզբից աճել Է 22 տոկոսով եւ գերազանցում Է 371 մլրդ դոլարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս