Ամենաբարձր վարձատրվող երգչուհիները՝ ըստ Forbes-ի
Forbes ամերիկյան հանդեսը նոյեմբերի 2-ին հրապարակել է աշխարհի առավել բարձր վարձատրված երգչուհիների ամենամյա վարկանիշը:
Առաջին հորիզոնականում ամերիկուհի Թեյլոր Սվիֆթն է, որը 2016 թվականին վաստակել է 170 մլն դոլար, շահույթի մեծ մասը նրան բերել է 2015 թվականի մայիսին մեկնարկած «1989» համերգային շրջագայությունը: Բացի այդ Սվիֆթը լավ է վաստակել գովազգային նկարահանումներից:
Երկրորդ տեղում բրիտանացի երգչուհի Ադելն է, տարվա արդյունքներով նրա եկամուտը 80,5 մլն դոլար է: Նա առավել շատ փող է վաստակել «25» ալբոմի վաճառքներից եւ համերգային գործունեությունից:
Երրորդը՝ Մադոննան է՝ 76,5 մլն դոլարով, շահույթի առյուծի բաժինը նրան բերել է Rebel Hfart («Խռովյալ սիրտ») համերգային շրջագայությունը հաջակցություն համանուն ստուդիական ալբոմի: 2013 թվականին այդ վարկանիշում նա առաջինն էր:
Առաջին տասնյակում են նաեւ Ռիհաննան (75 մլն դոլար), Բեյոնսեն (54 մլն դոլար), Քեթի Փերին (41 մլն դոլար), Ջենիֆեր Լոպեսը (39,5 մլն դոլար), Բրիթնի Սփիրսը (30,5 մլն դոլար), Շանայա Թվեյնը (27,5 մլն դոլար) եւ Սելին Դիոնը (27 մլն դոլար):