Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին, հայտնում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «անցանկալի անձանց» ցուցակում է ներառել Արցախի Հադրութի շրջանում գտնվող «Ազոխի քարանձավ» պետական բնապատմական արգելոց այցելած եվրոպացի գիտնականների անունները։
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է որակազրկվել: Մոուրինյոն Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Մանչեստեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ» խաղի ժամանակ ոտքի հարվածով շպրտեց ջրի շիշը, երբ Պոլ Պոգբան դեղին քարտ ստացավ:
Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան 2017թ. հունվարի 17-ին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վեհաժողովի իր աղբյուրին։
Նոյեմբերի 29-30-ը, դեկտեմբերի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-2-ը և 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:
«Ալմազ-Անթեյ» ռուսաստանյան կոնցեռնը ՌԴ պաշտպանության նախարարությանն է հանձնել «Բուկ-Մ3» զենիթահրթիռային համալիրների բրիգադային հավաքածուն։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով կոնցեռնի մամուլի ծառայությանը։
Ազատամարտիկին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող «Ջունգլ»-ը նախօրեին վաղ առավոտյան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը մտադրվել է ահաբեկչությունների շարք իրականացնել Եվրոպայի մի շարք երկրներում, հայտնում է The Times-ը՝ հղում կատարելով ամերիկացի գեներալ Ռուպերտ Ջոնսին, որը տվյալներ է ստացել Սիրիայի Մանբիջ քաղաքից զինյալների նահանջի ընթացքում։
«Արսենալը» դեռ պաշտոնական հայտարարություն չի արել այն մասին, թե արդյո՞ք Կապիտան Արսենալը կդառնա ակումբի նոր թալիսմանը և արդյո՞ք նա անմիջական կապ ունի ակումբի հետ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Ռուսաստանին ամբողջությամբ հանել ռուսական շուկա թուրքական պարենի մատակարարման բոլոր սահմանափակումները։ Այս մասին Չավուշօղլուն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Թուրքիա կատարելիք այցի նախօրեին հայտարարել է TASS-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ-ից բնական գազի արտահանման ծավալը 60 տարում առաջին անգամ գերազանցել է դրա ներմուծումը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ամերիկյան վերլուծական S&P Global Platts ընկերության տվյալներին։
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել ԱՄՆ-ից գնել հինգերորդ սերնդի ևս 17 F-35 կործանիչներ, գրում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով կառավարության հայտարարությանը։
«Սասնա Ծռեր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղբանտարկյալների, քաղհալածյալների և հուլիսյան օրերի ընդվզումների ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին բարոյական, տնտեսական և փաստաբանական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ:
Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին, ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին որքան հնարավոր է շուտ կյանքի կոչել այս իրավական պաշտպանության մեխանիզմը, քանզի ցանկացած հետագա հապաղում կարող է ավելի շատ մարդկային կյանքեր խլել:
Կապված «Արևմուտք-2017» զորավարժությունների հետ՝ Ռուսաստանը պլանավորում է հաջորդ տարի Բելառուսում տեղակայել 80 անգամ ավելի շատ զինվորներ և ռազմական տեխնիկա, քան այս տարի, գրում է Defence24.pl-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի պաշտոնական փաստաթղթերը։
Նոյեմբերի 28-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան 91 շենքի մոտակայքում այրվում է կոշիկի վերանորոգման կրպակ:
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր մերժել է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանության բողոքը, որը խնդրում էր թույլ տալ նրան օրը երկու անգամ զբոսանք կատարել, ինչպես նաև շփվել մամուլի ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արեւելյան ուղղությամբ։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաման է ստորագրել նախարարների նորացված կաբինետի անդամների նշանակման մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այց է կատարում Ադրբեջան։ Ինչպես հայտնում են բելառուսական լրատվամիջոցները, Լուկաշենկոյի ինքնաթիռն արդեն դուրս է եկել Մինսկի օդանավակայանից։
Հյուսիսային Կորեան եռօրյա սուգ է հայտարարել Ֆիդել Կաստրոյի մահվան կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հյուսիսկորեական Rodong թերթին։
Նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց: Արտահերթ նստաշրջանի ընթացքում պատգամավորները կքննարկեն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը, «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավար Ռայնս Պրիբասը հայտարարել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կգնա Կուբայի հետ հարաբերությունները կարգավորման չեղյալ հայտարարման ուղղությամբ՝ առանց երկրի ղեկավարության կողմից որոշակի զիջումների, հայտնում է Fox News-ը։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ֆիյոնը երեկ հաղթանակ է տարել աջերի և կենտրոնամետների փրայմերիզի երկրորդ փուլում և կառաջադրվի 2017թ. նախագահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ղեկավար պաշտոններից ազատել է Անվտանգության դաշնային ծառայության, պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցների։
Նոյեմբերի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 09.49-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 12-րդ շենքի մոտակայքում այրվում է տնակ:
Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով համաձայնության գալու վերաբերյալ, չնայած պաշտոնից իր մոտալուտ հեռանալուն, գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչին։
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Die Welt-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եվրաինտեգրացումը առաջ էր շարժվում չափազանց արագ տեմպերով, ինչի արդյունքում «ոչ բոլորն էին հասցնում» Գերմանիայի հետևից։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը խիստ քննադատել է Եվրախորհրդարանի որոշումը, որը վճռել էր կասեցնել Եվրամիությանը Անկարայի անդամակցության բանակցությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։